01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

“Ադրբեջանի սանձարձակվելու հնարավորությունները քիչ են”. Ռուբեն Սաֆրաստյան /վիդեո/

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Հայաստանի դեմ պատերազմ սկսելու մասին հայտարարությունները ըստ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի չեն կարող առնչվել իրականության հետ: Այդ մասին նա տեսակետ հայտնեց այսօր  Henaran.am –ի հետ զրուցում:

“Ադրբեջանի սանձարձակվելու հնարավորությունները քիչ են: Ըստ և Ռուսական և արևմտյան մասնագետների Ադրբեջանը դեռևս հնարավորություն չունի հասնելու հաղթանակած պատերազմի՝ պարտություն կկրի”,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը չցանկացավ բացել փակագծերը, բայց չհրաժարվեց նաև այն տեսակետից, որ պատերազմի վտանգ այնուամենայնիվ կա:

“Քանի դեռ Ալիևը ու նրա կլանին է պատկանում Ադրբեջանի իշխանությունը հնարավոր չի լինի լիարժեք խաղաղության մասին բանակցությունների գնալ”,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ