12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Բարեւ Երեւանն” իր մտահոգությունն է հայտնում Տարոն Մարգարյանին ուղղված նամակների առիթով

Ս.թ. հուլիսի 13-ին “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի ստորագրությամբ նամակ է ուղարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում խմբակցությունն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ քաղաքապետին ուղղած՝ “Բարեւ Երեւանի” ավագանու անդամների նամակների պատասխաններն ստորագրվում են քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչության պետ Գ. Բաղդասարյանի կողմից:

“Երեւանի ավագանու 65 անդամներն անհատներ չեն, նրանք ներկայացնում են  Երեւանի ազգաբնակչությունը ճիշտ այնպես, ինչպես Ազգային ժողովի պատգամավորները՝ ՀՀ բնակչությունը, որոնց նամակների պատասխանները ստորագրվում են Ձեր կողմից: Երեւանի քաղաքապետի առջեւ խմբակցության ու նրա անդամների բարձրացրած խնդիրների վերաբերյալ նամակների պատասխանները ոչ միայն չեն ստորագրվում  Ձեր կողմից, այլեւ կատարողներն էլ  Ձեր 4 տեղակալներից, 8 խորհրդականներից եւ 5 օգնականներից որեւէ մեկը չէ: Աշխատանքի այս ձեւը չի նպաստում  մեր համագործակցությանը:

Այն փաստը, որ որոշ նամակների պատասխաններ խիստ ձեւական բովանդակություն ունեն եւ մեր բարձրացրած հարցերին լուծում չեն առաջարկում, մեր կարծիքով, հիմք է տալիս ենթադրելու, որ ավագանու անդամների նամակներին պատշաճ ընթացք չի տրվում, որից հետեւում է, որ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում չի տրվում: Լուրջ խնդիր է նաեւ այն փաստը, որ որպես նամակների պատասխանների կատարող հանդես է գալիս քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչությունը, եւ եթե նամակի պատասխանից հարց է ծագում, ապա հնարավոր չէ պարզել իրական կատարողին, այն ստորագրվում է վերոնշյալ վարչության պետի կողմից, ով դառնում է նամակի բովանդակության պատասխանատուն: Այնինչ այդ բաժինը ոչ այդ տեղեկատվության, ոչ մեր կողմից բարձրացված հարցերի պատասխանատուն չէ:  Օրինակ՝ Երեւանի ենթակայության դպրոցների աշակերտների թվի մասին նամակի պատասխանի կատարողն է Ն.Ղուկասյանը, ով Կազմակերպական վարչության աշխատակիցն է, եւ այդ պատասխանում կա մի տվյալ, որի վերաբերյալ իմ հարցից նա պարզապես տեղեկացված չէ: Ո՞վ է պատասխանատու այս ոչ հստակության համար: Ն. Ղուկասյա՞նը: Իհարկե՝ ո՛չ: Պատասխանատու է ոլորտը համակարգող վարչությունը”,- ասված է նամակում:

Խմբակցությունը կոչ է արել Տարոն Մարգարյանին՝ ղեկավարվել օրենքով եւ նրա պահանջներով: “Որքան էլ Ձեր պաշտոնական գրությունները նախապատրաստվեն ոլորտի պատասխանատուների կողմից՝ կատարողների պարտադիր հիշատակմամբ, այդուհանդերձ Երեւանի ավագանու 65 անդամների նամակների պատասխանները պետք է ստորագրվեն Ձեր կողմից, որպեսզի համագործակցությունը կայանա եւ երեւանցու շահը դառնա գերակա, որի մասին երեւանցիներին  խոստացել ենք եւ՛ մենք, եւ՛ Դուք: Ըստ այդմ՝ համարում ենք, որ մինչ այժմ Ձեզ ուղղված նամակների պատասխանները չենք ստացել”,-եզրափակում է տիկին Բախշյանը:

 

 

 

 
 
 
 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ