22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք ոչ ռուսամետ ենք, ոչ արևմտամետ ենք. Շարմազանով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստի ընթացքում, ինչպես նաև մասնավոր զրույցներում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին կամ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Հայաստանի պատվիրակության կողմից անդրադարձ չի եղել: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

՛՛Մենք հստակ ասել ենք, որ Հայաստանի դիրքորոշումը ՛՛և, և-՛՛ի ուղղությամբ է՛՛,-նկատեց Շարմազանովը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունները խորացնել այդ երկու կառույցների հետ էլ: ՛՛Մենք ոչ ռուսամետ ենք, ոչ արևմտամետ ենք, մենք հայամետ ենք, հայաստանակենտրոն՛՛,-նշեց ԱԺ փոխնախագահը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ