07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Եթե ժամանակին Հայոց Ցեղասպանությունը դատապարտվեր…

Հուլիսի 11-ից քառօրյա այցով Բելառուսում էր գտնվում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: ԱԺ պատվիրակության կազմում էին Հանրապետական խմբակցության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, “Օրինաց երկիր” խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը և “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Այսօր պատվիրակության անդամները հանդիպեցին լրագրողների հետ: Է. Շարմազանովը պատմեց, որ հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի հետ: 

Հուլիսի 12-ին բելառուսցի գործընկերների ուղեկցությամբ հայկական պատվիարկությունն այցելել է “Բրեստի ամրոց-հերոս” հուշահամալիր, ծաղկեպսակ դրել “Անհայտ զինվորի” եւ ութ հայ զինվորների շիրիմներին, ինչպես նաեւ գրառում թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում: ԱԺ փոխնախագահը հուշահամալիրի տարածքում հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող խաչքար տեղադրելու պատրաստակամություն է հայտնել:

Մարտին Սարգսյանը հայտնեց, որ  հայ-բելառուսական առեւտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում, եւ երկկողմ տնտեսական հարաբերությունները դեռեւս զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին: Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու առումով զրուցակիցները մտքեր են փոխանակել Բրեստում գործարար համաժողով անցկացնելու հնարավորության առնչությամբ: 

Ապա Շարմազանովը նշեց, որ Վիկտոր Գումինսկիին տեղեկացրել է, որ ողջ առաջադեմ մարդկությունը 2015-ին կնշի 20րդ դարասկզբին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: “Հայոց ցեղասպանության չճանաչումն ու ժխտումը ճանապարհ հարթեցին նացիզմի եւ ֆաշիզմի համար”,-նշել է Էդուարդ Շարմազանովը՝ հույս հայտնելով, որ Բելառուսի խորհրդարանը եւս կանդրադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: 

Նա նաև առաջարկել է որևէ հայտարարություն կամ բանաձև մշակել, որտեղ լուրջ քնադատության կենթարկվի ֆաշիզիմի, քսենոֆոբիայի, ռասիզմի ցանկացած երևույթ: ՛՛Եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, հնարավոր կլիներ խուսափել Հոլոքստից՛՛,-նկատեց ԱԺ փոխնախագահը:

 Ներկայացվել են նաև մեր առաջնահերթությունները ԼՂՀ կոնֆլիկտի հետ կապված, և Շարմազանովն ասել է, որ ադրբեջանական կողմի սպառազինություններով զինվելը լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի կայունցաման համար:

Իր հերթին Հովհաննես Մարգարյանը հավելեց, որ Բելառուսը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր պետություն է:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ