01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գյումրու քաղաքապետն ընդունեց Սալոնիկի քաղաքապետին

Հուլիսի 15 ին  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հունաստանի Սալոնիկ քաղաքի քաղաքապետ Յանիս Բուտարիսին: Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը հակիրճ ներկայացրեց Գյումրու պատմությունը, քաղաքում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը, վերջին շրջանում կատարված աշխատանքները: Պատասխան խոսքում Յանիս Բուտարիսը շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետին ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ չնայած երկար տարիներ է, ինչ Գյումրին եւ Սալոնիկը համարվում են քույր քաղաքներ, այնուամենայնիվ հարաբերությունները խորացնելու հարցում առարկայական քայլեր չեն կատարվել եւ նշեց, որ երկու քաղաքների միջեւ կնքված համաձայնագիրը վերանայման կարիք ունի ինչպես նաեւ հրավիրեց Գյումրու քաղաքապետին պատասխան այցով այցելել Սալոնիկ: 

Կողմերն երկուստեք կարեւորեցին երկու քաղաքների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցություն սկսելու անհրաժեշտությունը՝ առանձնակի խոսելով սպորտի եւ մշակույթի ոլորտներում փոխգործակության հեռանկաների մասին: Երկու քաղաքապետերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանն ու  Յանիս Բուտարիսը պատասխանեցին լրագրողների հարցերին, այնուհետեւ ներկա գտնվեցին  “Գյումրի”  գրքի շնորհանդեսին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ