01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վարչապետի ինքնազգացողությունից

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերադարձել է կարճատև արձակուրդից հետո և այսօրվանից անցել բնականոն աշխատանքի: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամլո քարտուղար Հարություն Բերբերյանը: 

Նա հայտնեց, որ Տիգրան Սարգսյանը արտերկրում բուժզննում է անցել, և հիմա իրեն լավ է զգում: Իսկ թե ինչ է պարզել բուժզննումը, Բերբերյանը չմանրամասնեց:

Նշենք, որ վարչապետը հուլիսի 11-13-ը պրոֆիլակտիկ բուժզննում է անցնել արտերկրի բուժհաստատություններից մեկում: 

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ լուրեր տարածվեցին, որ Տիգրան Սարգսյանը գտնվել է ”Նաիրի” բժշկական կենտրոնում, որ  տեղափոխվել է ստամոքսային խանգարումների և սուր աղիքային նոպաների պատճառով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ