07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինձ համարում եմ ամենաբախտավոր արտիստներից մեկը

 ”Թատրոնը դեռ չի նշանակում լեփ-լեցուն դահլիճ, իսկ լեփ-լեցուն դահլիճը չի նշանակում որակ, կարող է լինել հաղթարշավ, երբ կա 10-12 մարդ` նայած ինչ կատարվեց դերասանի ու հանդիսատեսի հոգում”,-այսօր իր հանդիսատեսի, իր ներկայացումների մասին խոսելով` ասաց դերասան Վարդան Պետրոսյանը:

Նա նշեց, որ իր ներկայացումները կյանքից ու սրտից են բխում, հետաքրքրիր են , աշխույժ ու զվարթ:  

”Ես ինձ համարում են ամենաբախտավոր արտիստներից մեկն աշխարհում այն իմաստով, որ ես ունեմ բոլոր խավերին ու տարիքներին պատկանող հանդիսատես, ուսանող, տատիկ ու թոռնիկ, բզինեսմեն, քաղաքական գործիչներ, մշակութային գործիչներ:

Ես ունեմ հանդիսատես, որն ինձ սպասում է: Օրինակ` ինչպես խոպանչիկը գիտի, որ իր կինն սպասում է ու նա երջանիկ մարդ է, այդպես և ես”,-կիսվեց սիրված դերասանը:

Հարցին, թե ինչով են տարբերվում ինքն ու դերասան Նարեկ Դուրյանը, Վարդան Պետրոսյանը կատակելով ասաց.

”Ես բոյով եմ ու նիհար, երկուսս էլ հրաշալի սփյուռքահայ կանայք ունենք”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ