27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Փլուզում Երեւանում. Կենտրոնը հոսանքազրկվել է

Ըստ shamshyan.com-ի,  Երեւանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աղայան թիվ 19 հասցեի հարեւանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում փլուզում է տեղի ունեցել:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման պատճառը ենթակայանի հարեւանությամբ եւ նշված շենքի արանքում կառուցվող առեւտրի սրահով ու գրասենյակային տարածքներով շենքի կառուցումն է, որի շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ շինարարների եւ նրանց պատվիրատուների ղամազության հետեւանքով մի ամբողջ թաղամաս հոսանքազրկվել է:

Փլուզման հետեւանքով հարեւանությամբ կան մեծ թվով բնակելի շենքեր, այդ թվում՝ բարձրահարկ, ինչպես նաեւ խանութներ, մանր եւ միջին բիզնեսի կրպակներ, որոնք նույնպես հոսանքազրկվել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղական իշխանիկներից ոչ ոք ներկա չէ, եւ դեպքի վայր են եկել միայն էլեկտրացանցի ներկայացուցիչները: 

Մանրամասներն այստեղ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ