07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հետագան կախված է ԲՀԿ-ից. իրավապաշտպան

 ‘’Փողերի լվացումը մարդուն վարկաբեկում է, վարկաբեկում է Հայաստանը միջազգային ասպարեզում’’,-այսօր ասուլիսին հայտարարեց՛՛Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՛՛ ղեկավար Ավետիք Իշխանյանը:

Այն, որ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին առաջադրված փողերի լվացման մեղադրանքը քաղաքական հարց է ու քաղաքական պատվեր, բանախոսի մոտ ոչ մի կասկած չի հարուցում:

‘’Հայաստանում միշտ նախագահական ընտրություններն ուղեկցվում են նման կերպ` պատգամավորները մանդատներից են զրկվում, քաղբանտարկյալներ են լինում, հակառակորդներին դաշտից հանում են հետևյալ մեթոդներով’’,-նշեց Իշխանյանը:

Ավետիք Իշխանյանը վստահ է նաև, որ Հայաստանում դատական համակարգն անկախ չէ, և ոչ մի դատավոր չի կարող հակառակվել գործող իշխանությանն` արդարացնելով Վարդան Օսկանյանին:

‘’Դատական ինքնուրույն իշխանություն չկա, ոստիկանությունն ու դատախազությունը սիամական եղբայրներ են, իշխանության մեկ կենտրոն կա, նախագահի նստավայրից: Առանց վերևի ցուցումի դատախազը նման որոշում չէր ընդունի: Եթե ‘’Բարգավաճ Հայաստանը’’ Օսկանյանի հետ հայտներ, որ սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա գործը չէր լինի’’,-պարզաբանեց նա:

Հետագա զարգացումներին անդրադառնալով` բանախոսն ասաց, որ դրանք կախված են ԲՀԿ-ից, այսինքն` նրանից, թե ինչպես կպահի իրեն ԲՀԿ-ն: ‘’Հայաստանում ընդդիմադիր ուժ լինելը բավական բարդ է: Այժմ ԲՀԿ-ն իր վրա է տանում այդ ծանր բեռը’’,-ընդգծեց Իշխանյանը, հավելելով, որ դատավարության արդար հիմունքներին կասկածելու դեպքում գործը կարող է հասնել մարդու իրավուքնների միջազգային դատարան:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ