06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

”Ավելի մաքուր Երևանը”` ”Կարմիր բլուր” հնավայրում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մեկնարկած ”Ավելի մաքուր Երևան” կարգախոսով ծրագրի շրջանակում սանմաքրման աշխատանքներ են կազմակերպվել Շենգավիթ վարչական շրջանի ”Կարմիր բլուր” արգելոցթանգարանի տարածքում:

Մայրաքաղաքն ավելի մաքուր տեսնելու քաղաքապետի կոչին միացել են շուրջ 400 կամավորներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ: Հնավայրի տարածքի մաքրմանը մասնակցել են նաև վետերաններն ու  ՀՀ Ոստիկանական ակադեմիայի կուրսանտները: Աշխատանքներին ներգրավվել են աղբատար ու ջրցան մեքենասարքավորումներ:

Երևանի քաղաքապետարանի կամունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ աղբի կուտակման վայրեր դարձած մի շարք հանգստի գոտիներ, կանաչապատ տարածքներ ու մայրաքաղաքի կարևոր նշանակություն ունեցող այլ վայրեր, նախաձեռնության շնորհիվ ոչ միայն մաքրում են աղբից, այլև այդպիսով փոքր, բայց շատ կարևոր ներդրում է կատարվում դրանց պահպանման հարցում:

Հաջորդ շաբաթ ”Ավելի մաքուր Երևան” ծրագիրը կընդգրկի ”Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ