22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մայրաքաղաքում շարունակվում են շենքերի արտաքին մաքրման եւ բարեկարգման աշխատանքները

Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային մասերի մաքրման, արտաքին պատերի եւ պատշգամբների թափված ծեփերի վերականգնման, առանձին շենքերում նաեւ ներկման աշխատանքները: Թվով 12 շենքերում գործընթացն արդեն ավարտվել է, մյուսներում աշխատանքները շարունակվում են եւ կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում ` մինչեւ օգոստոսի 1-ը:

Գործառույթը ներառում է պատերի մաքրող հեղուկով լվացում, սվաղ, իսկ ոչ քարաշեն շենքերում՝ նաեւ  նախկինում եղած գույնին համապատասխան ներկում: Անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվում նաեւ պատուհաններն ու վերականգնվում պոկված կամ քանդված քարերը: Մայրաքաղաքում շենքերի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներն իրականացվում են 2009 թվականից:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ