07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ժողովուրդ, լրատվամիջոցներ, էս ի՞նչ եք անում

PR մասնագետ Աստղիկ Ավետիսյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ցավոտ խնդրի: Երեկ լրատվամիջոցներում քննադատվեց ճամբարներից մեկում սեռական դասի մասին լուրը:

”Ժողովուրդ, լրատվամիջոցներ, էս ի՞նչ եք անում…. Ասենք թե, մասնագետը ճամբարներից մեկում խոսել է սեռական դաստիարակության մասին, սա ի՞նչ մեծ ողբերգություն է, որ էսքան մեծ հնչեղություն ստացավ: Սեռական անգրագիտությունից է, որ աղջիկների մեծ մասը բռնաբարվում է, հղիանում է, կյանքին վերջ է տալիս ու էլի չեմ ուզում թվարկել բաներ, որոնք Ձեզ համար գռեհիկ կհամարվեն:

Եթե երեխաների ու երիտասարդների խմբին հարցում կատարեք, թե որ թեմայի մասին կուզենաք դասընթացների մասնակցել և այդ հարցումն անել առանց անունների, ես համոզված եմ, որ 99 տոկոսը նշելու է սեռական դաստիարակություն:

Այս մասին ծնողներին դժվար է խոսել, բառեր պետք է գտնել, որ բացատրելուց անհարմար իրավիճակի մեջ չընկնել…. որովհետև իմ սերունդն ամաչում էր, անգրագետ էր սեռական դաստիարակության հարցում ու հիմա էլ ունի բարդույթներ սեփական երեխաներին բացատրելու հարցում: Էլ չեմ ուզում խոսել իմ ծնողների սերնդի մասին: 

Ես հիշում եմ իմ դպրոցն ու իմ կենսաբանության ուսուցչուհի ընկ. Գևորգյանին, հենց հասանք ”Մարդու անատոմիա” գրքին, հարցրեց՝ պատմե՞մ այս մասին, բոլորն ասացին չէ, մենք կգնանք- կկարդանք, ամոթ է…..Ավարտվեց այս ամենը նրանով, որ մի քանի դասագրքային նկարներ նայելուց հետո սահմանափակվեցինք ու համարեցինք, որ այս առարկան յուրացրել ենք….

Չեմ սիրում լավաշ գրել, բայց մենք պետք է խոսենք, բացատրենք երեխաներին ամեն ինչ, ու շատ լավ կլինի, որ դա անեն մասնագետները: 

Տեսե´ք-տեսե´ք Վրեժը սլայդներ օգտագործելով խոսել է էս թեմայի մասին. նախ՝ հրավիրել են՝ խոսել է, երկրորդ՝ փողերի լվացումը հաստատ նման դասերով չէ, որ իրականացվում է, երրորդ՝ ամոթ չէ խոսել սեռական դաստիարակության մասին, այո´ պետք է խոսել երկու սեռի ներկայացուցիչների ներկայությամբ, և չթողնել, որ տղաների մոտ որձի բնազդներ ձևավորվեն, աղջիկների գլխին էլ ինչ ասես անեն ու ձայն հանող չլինի: 

Անհասկանալի ու խրթին պատմություն, բայց ԶԼՄ-ների մեծ մասը էլի նույն խրթինությամբ ներկայացնում է խնդիրը, հեռուստադիտողի ու ընթերցողի մոտ թողնելով բազմաթիվ անպատասխան հարցեր… ”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ