20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Բախում վարչապետի հետ. 3 օր ժամանակ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը բանավիճեց վարչապետի և Արդարադատության նախարարի հետ

Ավան Հովսեփյանը ղառարկություն ուներ և  վարչապետին առաջարկեց նիստի օրակարգից հանել օրակարգային առաջին հարցը:

ՔԿ ղեկավարը նշեց, թե նախագիծը ներկայանցող մարմինն իրենց տեղյակ չի պահել մշակվող օրենքի մասին:

Օրակարգային առաջին հարցը զեկուցելու էր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն, որը նշում է, թե  Գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, պետք է հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում:

Դատախազության հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ:

Աղվան Հովսեփյանը շարունակեց, որ ՀՀ-ում կա չորս քննական մարմին, որոնցից ոչ մեկին նախագիծը չի ուղարկվել:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունանը իր հերթին նկատեց, որ  Կոմիտեում ընդունված որոշումներն ուղարկվել են բոլոր գերատեսչությունների էլեկտրոնային փոստին:

«Կոմիտեի նիստի նյութերն էլ չենք ստացել: Այս նախագիծը բովանդակային առումով հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այն կարող է կարգավորվել ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ»,- վարչապետին դիմեց Աղվան Հովսեփյանը:

Վարչապետը սակայն օրակարգից չհանեց հարցը: Հայտարարեց, որ կտրվի երեք օր ժամանակ՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ