07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը կուսակցությունում լուրջ հեղինակություն է. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների խնդրանքով անդրադարձավ Սուրեն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե ինքն է անձամբ առաջադրել Սյունիքի նորանշանակ երիտասարդ մարզպետի` Վահե Հակոբյանի թեկնածությունը:

՛՛Որևէ մեկը մեր իրականության մեջ իրավունք չունի որևէ մեկի թեկնածությունն առաջադրել: Պարզապես կարող է կարծիք հայտնել և ասել, որ այս կամ այն թեկնածուն ավելի լավն է: Վահե Հակոբյանի ընտրությունը կատարվել է գործադիր մարմնի նիստում՝ երկրի նախագահի կողմից և բոլորս էլ դրական ենք վերաբերվել այդ ընտրությանը՛՛,- նշեց Սահակյանը:

Հարցին, արդյո՞ք այս դեպքում էլ են բոլորը դրական վերաբերվել այդ ընտրությանը, Սահակյանն ասաց, որ նախագահի փորձառության, անցած ճանապարհի շնորհիվ Սերժ Սարգսյանը կարողանում է օբյեկտիվ որոշումներ կայացնել: ՛

՛Դեմ լինելու խնդիրն արդեն ներկուսակցական հարց է, բայց այն, որ Սերժ Սարգսյանը կուսակցությունում լուրջ հեղինակություն է, փաստ է՛՛:

Իսկ ե՞րբ է Գալուստ Սահակյանը դեմ արտահայտվել նախագահին: ՛՛Ոչ միայն մենք, այլև ամբողջ ժողովուրդը նախագահին դեմ լինել չի կարող, քանի որ նախագահն իր կայացմամբ ապացուցել է, որ տրամադրված է հասարակական-քաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ անել՛՛,-ասաց ՀՀԿ փոխնախագահը : 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ