28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի ակնարկը Եվրոպային

”Նախագահը շատ ճիշտ է ասել, շատ տեղին դիտողություն է. մի երկիր, որը Եվրոպայի հետ ինտեգրվելու խնդիր ունի, որը մշակութային առումով ու քաղաքականապես անհարազատ է Եվրոպային, խորքային պետության երկիր է, փակ է պահում սահմանները, բնականաբար, Եվրոպայի աջակցությունը Հայաստանին ընդգրկել այդ գործընթացի մեջ անարդյունավետ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` մեկնաբանելով Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում  Եվրամիության ”Արևելյան գործընկերության” գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը մասնավորապես նախագահն ասել էր.

”Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որը ներկայումս բանակցվում է Եվրոպական միության հետ, ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայումս”:

Ըստ Շիրինյանի` համաձայնագիրը չի կարող արդյունավետ լինել, և Եվրոպան պարտավոր է Թուրքիային ստիպել, որ Հայաստանի հետ սահմանները բացի առանց նախապայմանների:

”Տարօրինակն այն է, որ Հայաստանն, որպես ցեղասպանություն տեսած երկիր, ինքը պիտի նախապայման դներ համաշխարհային գիշատիչին, իսկ հիմա Եվրոպան պետք է պահանջ դնի Թուրքիայի առաջ` որպես ցեղասպան երկրի”,-նկատեց նա:

Շիրինյանը նաև շեշտեց. ”Նախագահն ուզում է ասել Եվրոպային հետևյալը` եթե դուք անկեղծ եք ձեր հայտարարությունների մեջ ու մտահոգ եք Հայաստանի, նրա տնտեսության զարգացման համար, այլ ոչ թե ՌԴ-ի ճնշումն այստեղ թուլացնելու համար, ուրեմն լուծեք այդ հարցը, որ ձեր հաշվին հարստացող երկիր ունեք, որ փակ է պահում սահմանները, այս հարցադրումը բխում է մեր ազգային շահերից ու անվտանգությունից”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ