25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ինքս ինձ համար հստակեցրի»

 

Շուտով կավարտվեն 5-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները։ Անցած տարիների ընթացքում խորհրդարանն ունեցել է օրենսդրական և քաղաքական հագեցած օրակարգ։ Օրինաստեղծ տարողունակ աշխատանքից զատ մեր խորհրդարանը նաև բավականին մեծ քայլ կատարեց քաղաքական թիվ մեկ հարթակ դառնալու ճանապարհին։ Այստեղ անցած տարիներին խոսք ու ելույթների պակաս չի եղել։ Բնական է, քանի որ «պառլամենտ» բառը հենց այդպես էլ թարգմանվում է՝ «խոսել»։ Շատ էին նաև հեռուստաէկրաններին ամեն գնով հայտնվել ցանկացողները, որոնց խոսքի բովանդակությունը երբեմն չէր տեղավորվում պառլամենտական էթիկայի սահմաններում։

5-րդ գումարման խորհրդարանը արձագանքել, քննարկել է հանրության շրջանում մտահոգիչ շատ խնդիրներ։ Այսօրվա մեր քաղաքական համակարգը և ձևավորված մշակույթը ուժերին՝ լինեն դրանք իշխանական, ընդդիմադիր, թե չեզոք, արդյունավետ գործելու հնարավորություն տալիս են։ Այլ հարց է, թե ինչպես են օգտագործվում այդ հնարավորությունները։

Իմ ծանոթների շրջանում փոքրիկ հարցում էի կազմակերպել՝ պարզելու, թե մարդիկ ինչ սոցիալական դեր են վերապահում պատգամավորին ու խորհրդարանին։ Ինքս ինձ համար հստակեցրի, որ մարդիկ ուզում են իրենց կարծիքը պատգամավորի միջոցով հասցնել իշխանություններին, աչալուրջ հետևել գործադիր իշխանության քայլերին, ինչպես նաև պաշտպանել հասարակ մարդկանց տարբեր մարմինների ամենաթողությունից։ Այս բոլոր սպասելիքները խորհրդարանում ներկայացված պատգամավորներն ու քաղաքական ուժերը այս կամ այն չափով կատարել են։ Գործող Ազգային ժողովը հանրությանը հուզող բազում հարցեր բերել է քաղաքական հարթակ։ Այս տարիների ընթացքում չի եղել հանրությանը հուզող որևէ ընդգրկուն հարց, որ այստեղ չի հնչեցվել։

Կառավարման խորհրդարանական համակարգում Ազգային ժողովն առանցքային դերակատարում է ունենալու՝ այդպիսով է՛լ ավելի մոտենալով խորհրդարանի վերաբերյալ հանրության պատկերացումներին։

Հարգելի գործընկերներ, ամեն ինչից զատ, այս գործընկերությամբ և այս պատերի ներքո մենք միասին անցկացրինք մեր կյանքի 5 տարիները։ Որքան արդյունավետ է եղել մեզնից յուրաքանչյուրը, իսկապես դժվար է ասել, բայց մի բան հաստատ կարելի է ասել. մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումների շրջանակում աշխատել է նույն նպատակի համար՝ հանուն Հայաստանի Հանրապետության։ Դա հաստատ գիտեմ։ Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին 5-ամյա համատեղ աշխատանքի համար։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ