Օդաչուները մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին. բողոքի ակցիա նախագահականի մոտ /վիդեո/
ՀՀ նախագահի նստավայրի դիմաց այսօր՝ հուլիսի 12-ին բողոքի ակցիա են նախաձեռնել հաշմանդամ օդաչուները: Նրանց խոսքով, իրավունքների “գարանտը” մեր երկրում նախագահն է, դրա համար էլ հավաքվել են այստեղ: Նրանց նպաստներն ու թոշակները չեն վճարվել: Հաշմանդամ օդաչու Դավիթ Դավթյանի խոսքով, այս ամենի մեղավորը Հայաստանի էքս նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:
Նրա օրոք “Արմավիան” գերիշխող դիրքում հայտնվել, իսկ հիմա էլ սնանկության եզրին է: “Հարցը գումարը չի գիտեք, էն, որ մեր իրավունքները ոտնահարված են: Երեւի միայն Եվրադատարանը կլուծի այս հարցը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին օդաչուները:
Մանրամասները տեսանյութում: