28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեսպանը՝ հայ-թուրքական փակ սահմանի ու Մինսկի խմբին ուղղված քննադատություների մասին

 ”Հայաստանն աշխարհաքաղաքական տեսանկյունից փակ վիճակում է գտնվում, և բնական է, որ ցանկանում է բաց տեսնել իր սահմանները բոլոր ուղղություններով: Սա այն աշխատանքն է, որին ուղղված է հայկական դիվանագիտության գործունեությունը՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Հայաստանը շահել Ասոցացման համաձայանգրից, եթե փակ սահամնններ ունի Թուրքիայի հետ:

Դեսպանը նշեց, որ իրենք մեծ հույսեր ունեին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ կապված, սակայն ցավոք այդ ակնկալիքները չիրականացան, չկոնկրետացան: ՛՛Շատ անհրաժեշտ է, որ Հայաստանը բոլոր ուղղություններով բաց տարածքների երկրի վերածվելու ուղղությամբ քննարկումները շարունակի: Ֆրանսիայից ավելի շատ ոչ ոք այդ իրողությունը չի ցանկանում՛՛,-նշեց Անրի Ռենոն:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի գործունեությանը, ապա նա նկատեց, որ հեշտ է քննադատելը, սակայն դժվար է գործողություններ իրականացնել: 

՛՛Մինսկի խումբն անընդհատ աշխատում է, բանակցություններ վարում լուծում գտնելու համար՛՛,-շեշտեց դեսպանը՝ հավելելով, որ և Ադրբեջանը, և Հայաստանը ցանկություն են հայտնել, որ Մինսկի խումբը շարունակի իր աշխատանքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ