07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին

 Հուլիսի 12ին Հայաստանի նախագահի նստավայրում Եվրամիության խորհրդատվական խմբի կողմից  Խորհրդատվական խորհրդի 13-րդ նիստը համանախագահում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Ողջունելով մասնակիցներին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ դինամիկ զարգացում է ապրում Հայաստան-Եվրամիություն կապը:

“Այս ծրագրով մենք փորձում ենք ցուցաբերել արդյունքներին ուղղված մոտեցում Հայաստանի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ խրախուսելով միասնական գործողությունը”,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Վերջինիս խոսքով, ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի վերջերս Հայաստան կատարած այցը ցույց տվեց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին: “Եկել է ժամանակը՝հենվելով զարգացումների վրա մշակել ապագայի ծրագրերը”,-ասաց Հրիսթեան:

ԵՄ խորհրդատվական խումբը կներկայացի  այս տարվա առաջին կիսամյակի՝  2013-ի հունվար-հունիս հաշվետվությունը: Կքննարկվի  նաեւ  հաջորդ կիսամյակի կարիքների գնահատման փաստաթուղթը եւ աշխատանքային ծրագիրը:

 Նշված աշխատանքների շրջանակում եղել են օժանդակությունների ԵՄ եւ ՀՀ միջեւ քննարկումների մի քանի փուլերին, որի արդյունքում ավարտին են մոտենում առեւտրի տեխնիկական խոչընդոտների մասին գլխի քննարկումները:

Ըստ հաշտվետվության, խորհրդատվական խումբն օժանդակություն է տրամադրել շուկայի վերահսկողության օրենսդրական ուղղությամբ, ինչպես նաեւ իր ներդրումն է ունեցել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության դրույթները քրեական օրենսգրքում ներառելու աշխատանքներում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ