Վանաձորում նորից ձախողվեց. ներկայացվել է ուռճացված հաստիքացուցակ. Քրիստ Մարուքյան /տեսանյութ/
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը, մեկնաբանելով համայնքի ավագանու արտահերթ նիստի չկայանալը, նշում է, որ օրենքի մեջ կան հստակ սահմանված կետեր, համաձայն որոնց, ավագանու անդամների կեսից ավելին պետք է ներկա լինի, որպեսզի նիստը համարվի իրավազոր: «Եթե օրենքը թույլ էր տալիս, էլ ինչու՞ նիստ չգումարվեց»,-հռետորական հարց է ուղղում Ք. Մարուքյանը:
Նա նաև նշեց, որ դեռ դեկտեմբերից իրենք ուսումնասիրում են համայնքի 2017թ.-ի բյուջեի նախագիծը, որտեղ նախորդ տարիների համեմատությամբ իրենք փոփոխություններ չեն գտել: Իսկ ինչ վերաբերում է համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի, աշխատողների թվաքանակի, հաստիքացուցակի որոշման նախագծին, ապա այստեղ ոչ միայն օպտիմալացում չեն նկատել, այլև առավել ուռճացված հաստիքացուցակ է նեկայացվել:
Հիշեցնենք, նախօրեին Վանաձորի ավագանու նիստը դարձյալ չի կայացել: