10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մայրաքաղաքում ընթացքի մեջ են մայթերի եւ որոշ հրապարակների սալիկապատման աշխատանքները

Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով մայթերի վերանորոգման աշխատանքներ են  նախատեսվել մայրաքաղաքի Աբովյան, Արամի, Իսահակյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Տերյան, Ամիրյան, Կորյունի, Սարյան, Խորենացու, Թումանյան փողոցներում, Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայում եւ Դավթաշենի այգում: 12550 քմ մակերեսով մայթեր արդեն իսկ վերանորագվել են, տեղադրվել են բետոնե նոր սալիկներ, որոշ հատվածներում վերատեղադրվել ու ամրացվել են նախկին սալիկները: Ամբողջությամբ փոխվել են նաեւ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի սալիկները`2650 քմ մակերեսով:

Տեղադրման համար օգտագործվում են 6.0 սմ հաստությամբ բետոնե սալիկներ, որոնց որակը պարտադիր պետք է բավարարի  մրցույթով սահմանված տեխնիկական պահանջները: Մայթերի ու հրապարակների սալիկապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել  2013 թվականի 3-րդ եռամսյակում:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ