12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մոլդովայի Հանրապետություն:

Մինչ մայրաքաղաք Քիշնեւում Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկը, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության Նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-մոլդովական քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու եւ առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում առկա ներուժը լիարժեքորեն չի օգտագործվել, եւ այժմ անհրաժեշտ է երկկողմ ակտիվ աշխատանքով, հաճախակի փոխայցելություններով ու տարբեր մակարդակի հանդիպումներով լրացնել բաց թողնվածը, ինչը բխում է երկու բարեկամ ժողովուրդների շահերից: Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցությունը: Երկու երկրների նախագահների երկկողմ, ապա ընդլայնված ձեւաչափով բանակցություններից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են ՀՀ մշակույթի նախարարության եւ ՄՀ մշակույթի նախարարության միջեւ համագործակցության մասին համաձայնագիր եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ՄՀ գյուղատնտեսության եւ սննդարդյունաբերության նախարարության միջեւ տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի հետ, քննարկել՝ փոխշահավետ տարբեր ոլորտներում Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները: Զրուցակիցները, այդ առումով, երկուստեք կարեւորել են ՀՀ եւ ՄՀ միջեւ առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ