19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայ եւ ամերիկացի դատավորները կքննարկեն վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի բարեփոխումները

Հուլիսի 12-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը (“Ի-Դի-Էմ-Սի”)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում կանցկացնի Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ)համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողով:

Միջոցառման նպատակն է քննարկել ՎԱԿհամակարգի բարեփոխումները Հայաստանում՝ որպես գործարար միջավայրի բարեփոխումների բաղկացուցիչ մաս, եւ ներկայացնել ՎԱԿ համակարգի ամերիկյան մոտեցումը՝ որպես միջազգային փորձի լավագույն օրինակ: Համաժողովին կնախորդի հուլիսի 11-ին “Ի-Դի-Էմ-Սի”-ի եւ ՀՀ արդարադատության նախարարության միջեւ մտադրությունների հուշագրի ստորագրումը, որը կարեւորում է նախարարության եւ ԱՄՆ ՄԶԳ-ի միջեւ համագործակցությունը Հայաստանում ՎԱԿհամակարգը զարգացնելու առումով՝ հայաստանյան բիզնեսներին եւ սպառողներին առաջարկելով ավանդական դատական գործընթացներինայլընտրանք:

Ելույթ կունենան` Հրայր Թովմասյան, ՀՀ արդարադատության նախարար Քարեն Հիլիարդ, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Լուլեջիան, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Ռիկարդո Մարտինես, ԱՄՆ շրջանային դատավոր Ռոբերտ Լասնիկ, ԱՄՆ շրջանային դատավոր Հայ դատավորներ, Հայաստանի գործարար եւ միջազգային համայնքի ներկայացուցիչներ:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ