10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ ՄԶԳ եւ ՀՀ արդարադատության նախարարությունը հուշագիր ստորագրեցին

Հուլիսի 11-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը (“Ի-Դի-Էմ-Սի”) եւ ՀՀ արդարադատության նախարարությունը ստորագրեցին մտադրությունների հուշագիր Հայաստանում գործարար միջավայրի խթանմանն ուղղված բարեփոխումների եւ Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարելավման վերաբերյալ: Արարողությանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Միացյալ Նահանգներից երկու շրջանային դատավորներ եւ մեկ արբիտր:

2013թ. հուլիսից մինչեւ 2014թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կողմերը համատեղ կիրականացնեն մի շարք գործողություններ, այդ թվում՝ ներկա ՎԱԿ համակարգի մանրազնին ուսումնասիրություն: “Ի-Դի-Էմ-Սի” ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը նորմատիվ իրավական ակտերի եւ օրինագծերի մշակման, հանրային լսումների եւ շահառուների հետ կլոր սեղան քննարկումների անցկացման ուղղությամբ: Համագործակցությունը ուղղված է լինելու ոչ միայն համակարգի բարելավմանը, այլ նաեւ բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ ՎԱԿ համակարգի հանդեպ բիզնես համայնքի վստահության ամրապնդմանը: Միջոցառմանը կհաջորդի համաժողով, որը տեղի կունենա 2013թ. հուլիսի 12-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում՝ հայ եւ ամերիկյան դատավորների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում ԱՄՆ շրջանային դատավորներ Ռիկարդո Մարտինեսը եւ Ռոբերտ Լասնիկը կներկայացնեն ՎԱԿ համակարգի նկատմամբ ամերիկյան մոտեցումը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ, ինչպես նաեւ կվարեն ու կմեկնաբանեն արբիտրաժի եւ միջնորդության դատախաղ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ