Ինչպես պետք է պատասխանեին Աուրելիա Գրիգորիուին /վիդեո/
”Այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ չինովնիկները` կապ չունի հայ, ռուս են, թե մոլդովացի, կաշառակերներ են ու գայթակղվում են ամեն տեսակի առաջարկներից: Այդ տիկինն էլ այդ շարքից է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` խոսելով Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի հայտարարության մասին:
Արամ Սարգսյանը նշեց, որ եթե Հայաստանի համապատասխան մարմինները տեղեկանային, թե ինչ տրամադրությամբ է գալիս այդ կինը, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկեին կամ էլ լուրջ հակադարձելուն կպատրաստվեին:
ՀՅԴ ղեկավարի խոսքով` Հայաստանի պատգամավորները պետք է այս առիթն օգտագործեին ու բոլոր մյուս պատվիրակություններին ասեին, թե ԼՂՀ հիմնահարցի էությունը որն է:
Շարունակությունը` տեսանյութում:
Հիշեցնենք, որ օմբուդսմենը Ազգային ժողովում կայացած ”Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում” թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ ասել էր.
”Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”:
Նա նաև նշել էր, որ Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերն, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է: Խորհրդաժողովի մի շարք մասնակիցներ ծափահարեցին նրա այս ելույթին:
Ապա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխան էր տվել` ասելով.
”Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն”:
Մոլդովայի մյուս պաշտոնյաները ևս ցավ էին հայտնել այս հայտարարության համար: Հայտնվեցին նաև լուսանկարներ, որոնք ապացուցում էին օմբուդսմենի սերը Ադրբեջանի նկատմամբ: