Հայկական շոու բիզնեսում բարոյականությունը տեղ չունի. միայն գումար
Երգչուհի Անահիտ Շահբազյանը համոզված է որ բարոյական ճանապարհով հայկական շոու բիզնեսում առաջ գնալ չի ստացվում: Ճանաչվելու համար երգչին անհրաժեշտ են մեծ գումարներ:
՛՛Շատ դանդաղ քայլերով բայց փորձում եմ առաջ գնալ, շատ դժվար է ճանապարհը: Մեծ գումարներ են անհրաժեշտ, որպեսզի ես կարողանում այն ամենին հասնել, ինչ որ ես պատկերացնում եմ, դժվար է՛՛-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգչուհին՝ պատասանելով լրագրողների դիտարկմանը, որ ինքը լավ ձայն ունի, բայց հանրությանը հայտնի չէ:
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում է շոու-բիզնեսում գումարը ճանապարհ հարթում, սակայն իր հաջողությունները միայն բարոյական ճանապարհով են լինելու:
՛՛Իմ հաջողությունները, որ տեսնեք, հավատացած եղեք, որ այլ ճանապարհով չի լինելու՛՛,-հայտարարեց Անահիտը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ երգչուհի Արմինե Գրիգորյանն էր, որ ասաց, որ Անահիտն իր տաղանդով ու ինտելեկտով ևս շատ է տարբերվում մյուսներից: ՛՛Տաշած քարը գետնին չի մնում՛՛-ժպտալով նշեց նա: Անահիտը նշեց, որ եթե լավ առաջարկ լինի, ապա կգնա դրսում սովորելու, սակայն չի կարող երկար տարիներ այնտեղ ապրել:
Դիտարկմանը, թե կարելի է սերիալներում նկարահանվել ճանաչում ձեռք բերելու համար ինչը հիմա հաճախ են անում, երգչուհին արձագանքեց. ՛՛Ես երգչուհի եմ ու պիտի երգով զբաղվեմ՛՛: