19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մեկնարկում է “Սլավոնական բազարը” . Հայաստանը կներկայացնի Վրեժ Կիրակոսյանը

Այսօր` հուլիսի 11-ի երեկոյան կհայտարարվի “Սլավոնական բազարը Վիտեբսկում” 21-րդ միջազգային մշակութային փառատոնի բացումը: 

Փառատոնի բացումը կկայանա գալա-համերգով, որին կմասնակցեն Անատոլի Յարմոլենկոն եւ “Сябры” անսամբլը, Նադեժդա Բաբկինան եւ “Русская песня” անսամբլը, Թինա Կարոլը, Ալեքսանդր Սերովը, Ելենա Վաենգան, Ալեքսանդր Մալինինը եւ այլոք: 

Փառատոնին կմասնակցեն 5 հազար մասնակիցներ աշխարհի ավելի քան 30 երկրներից: Ըստ ավանդույթի` փառատոնի մրցույթային ծրագիրն սկսվում է մանկական երաժշտական միջազգային մրցույթից: Այս տարի Գրան-պրիի համար պայքարում է 21 մասնակից: 

Նշենք, որ այս տարի “Սլավոնական բազար”-ում Հայաստանը կներկայացնի “X Factor” նախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ