07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ստորագրվեց “Առողջություն-2020” հռչակագիր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի “Առողջություն 2020” համապարփակ քաղաքականության  դրույթների համատեքստում Վիեննայում կայացավ սնուցման եւ ոչ վարակիչ հիվանդությունների հարցերով ԱՀԿ եվրոպական նախարարական համագումարը:

Համագումարի ընթացքում “Առողջություն-2020” քաղաքականության դրույթների համատեքստում քննարկվեցին սնուցման եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ժամանակին ախտորոշման, անրդյունավետ բուժման եւ  վերահսկողության վերաբերյալ հարցեր: Ոչ վարակիչ հիվանդությունները` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բնակչության հաշմանդամության եւ մահացության բարձր ցուցանիշների պատճառ են: Ուստի, կոնֆերանսը նպատակ էր հետապնդում աջակցել ԱՀԿ անդամ-երկրներին` զարգացնելու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ տարվող ծրագրերը` ընդգծելով խնդրի արդիականությունը:

Համագումարին մասնակցեցին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 անդամ երկրների նախարարներ, առողջապահության հարցերով պատասխանատուներ, սնուցման եւ ոչ վարակիչ հիվանդությունների միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։ Կոնֆերանսի ընթացքում կազմակերպված նիստերի, մի շարք խորհրդակցությունների եւ այլ միջոցառումների ժամանակ քննարկվեցին ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման միջազգային փորձը, բազմոլորտ եւ նորարարական մոտեցումները: Համագումարի ընթացքում քննարկվեցին երեխաների սննդի մարքեթինգի, աղի չափաբաժնի նվազեցման,  սնուցումը վաղ տարիքում եւ ոչ վարակիչ հիվանդությունները,  մանկական գիրության, գիրությունը եւ սոցիալական անհավասարությունը եւ այլ հարցեր։

ԱՀԿ եվրոպական նախարարական համագումարը նշանավորվեց նրանով, որ մասնակից երկրների ներկայացուցիչները ստորագրեցին “Առողջություն-2020” քաղաքականության ընդհանուր սկզբունքների շրջանակներում սնուցման եւ ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ հռչակագիր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ