06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Փորձի փոխանակում՝ Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների սոցիալական բաժինների միջեւ

Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ 2012-2014 թվականների համագործակցության ծրագրով հուլիսի 9-11-ը փորձի փոխանակման նպատակով Երեւան են այցելել Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի աշխատակիցները:

Վերապատրաստման եռօրյա դասընթացների շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու սոցիալական աշխատանքի ժամանակակից մեթոդներին: Նախատեսվում են նաեւ Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի մասնագետների այցելություններ Երեւանի սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ, նոր ներդրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ, սոցիալական սպասարկման այլ  կառույցներ։

Ծրագիրն իրականացվել է “Վորլդ Վիժն” միջազգային կազմակերպության աջակցությամբ՝ Երեւանի պետական համալսարանի եւ եվրոպական երկրների առաջավոր փորձն ուսումնասիրած ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Դասընթացների ավարտին մասնակիցները մասնակցության  հավաստագրեր կստանան։

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության եւ “Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն” ՓԲԸ-ի կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի համար մշակվել է համակարգչային ծրագիր, որը թույլ կտա ծրագրային մոտեցմամբ ժամանակակից սոցիալական սպասարկում իրականացնել: Երեւանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետներն այդ նպատակով տեխնիկական եւ մասնագիտական աջակցություն կցուցաբերեն։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ