26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական պոռնիկներին է վերաբերում. Իրավունք

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստանի» սւնդսւմ Մանե Թսւնդիլյանն օրեր առաջ ասուլիսում ասաց, որ հանրությունը 25 տարի քաղաքական դաշտում տեսնում է նույն դեմքերին։ ԼՀ-ի անդամը հանրությանը հորդորում է դատապարտել եւ հնարավորություն չտալ ձախողված քաղաքական գործիչներին։ Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգության» անդամ, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանն Էլ Մանե Թանդիլյանին հիշեցրեց, որ «Ելք»-ի ցուցակում ընդգրկված է նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը։

Եւ ոչ միայն Արամ Սարգսյանը, այլեւ Սյունիքի նախկին մարզպետ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, ով ցուցակի վերջին համարն է եւ ռեյտինգային կարգով առաջադրված չէ։ Թե ինչու է նախկին պաշտոնյան «Ելք»-ի վերջին համարում, թերթը պարզեց նրանից։ «Ես պիտի լինեմ կամ առաջինը, կամ վերջինը։ Հիմա վերջում եմ, այդպես եմ ուզել»,– ասաց Սուրեն Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է Մանե Թանդիլյանի հայտարարությանը, Սուրեն Աբրահամյանը հորդորեց հարցն ուղղել Թանդիլյանին. «Անկեղծ ասած, չգիտեմ՝ հարցի իմաստը որն է։ Քաղաքական գործչի հաջողված-չհաջողված լինելը որոշակի կարգավիճակով Է պայմանավորված։ Ես լուռումունջ իմ
խաչն եմ տարել իմ կուսակցության հետ։ Տառապել եմ, պայքարել եմ, զրկանքներ եմ կրել ոչ միայն Ես, այլեւ իմ ընտանիքը։ Տուտ հասարակական ընկալման առումով շատ հաջողված քաղաքական գործիչներ ինձ կնախանձեն»։

– Ձեզ ձախողված քաղաքական գործիչ չե՞ք համարում։

– Բացարձակ։ Ես ի՞նչ խնդիր եմ գրել իմ առջեւ, որ ձախողված կամ չձախողված լինեմ։

–  Դրա համար ե՞ք ցուցակի վերջին համարը։

-Դե, որ պահեմ թիկունքները (նկատի ունի՝ դաշինքի անդամների-խմբ.)։

– Մանե Թանդիլյանի այդ խոսքն անարձագանք չմնաց։ «ժառանգական» անդամ Սուսաննա Մուրադյանը Թանդիլյանին հիշեցրեց, որ «ԵԼՔ» ցուցակում նախկին վարչապետ Արամ Սարգսյանն է ընդգրկվել։

– Արամ Սարգսյանի մասին Էլ ասեմ։ Նա բացառիկ բարոյական քաղաքական գործիչ Է։ Մեր կուսակցությունը մաշվել Է, չարչարվել։ Աատարել ենք Ստեւիւսն Դեմիրճյանին, հետո Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Այսինքն` Արամ Սարգսյանին անհաջողությունների համար մեղադրել, անընդունելի է։

– Մի խոսքով՝ մի՞շտ եք համարում, որ նախկին պաշտոնյաները քաղաքականության դաշտում ակտիվ են…

– Այդ հայտարարությունը, կարծում եմ, վերաբերում Է քաղաքական այն պոռնիկներին, որոնք սազն առած՝ այս ճյուղից այն ճյուղն են թռչում։ Բայց դա մեզ չի վերաբերում։ Մենք կայուն ենք մեր մոտեցումներում, սկզբունքներու:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ