Կջրազրկվեն
“Երեւան Ջուր”՚ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 11-ին ժամը 07.00 – 23.00 կդադարեցվի ջրամատակարարումը.
Նուբարաշեն վարչական շրջանում՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի, 11-րդ փողոցի եւ 1, 2, 3 նրբանցքների, Ա, Բ, Գ, Դ եւ այգեգործական Բ թաղամասերի ու հարակից տարածքների,
Էրեբունի վարչական շրջանում՝ Մուշավան եւ Վերին Ջրաշեն թաղամասերի ու հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
“Երեւան Ջուր” ՓԲԸ