30 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Անահիտ Բախշյանին հաջողվել է պարզել` ով է նոր օբյեկտի տերը

Երևանի ավագանու”Բարև Երևան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ս.թ. հուլիսի 2-ին հարցումով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ հարցով. Երևանի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող Կրթության ազգային ինստիտուտի պատին կպած բանջարեղենի կրպակը վերջերս քանդվել է, տեղում շատ արագ տեմպերով հիմքեր են փորվել, ու ինչ-որ շինություն է կառուցվում: Տիկին Բախշյանը խնդրել էր տեղեկացնել, թե ով և ինչ է կառուցում տվյալ տարածքում:

Անահիտ Բախշյանի հարցմանը քաղաքապետը դեռևս չի պատասխանել, սակայն տիկին Բախշյանին հաջողվել է իմանալ, որ “Հասարակական օբյեկտի” կառուցմանը հետևում է փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը, ով ծառայում է ՀՀ ոստիկանությունում, օբյեկտը գրանցված է Կարինե Միրզոյանի անունով, իսկ շինթույլտվությունը տրամադրվել է 2013թ. մայիսի 22-ին:

Հավելենք, որ կառուցվող շինությունը փակել է Կրթության ազգային ինստիտուտի շենքի վթարային ելքը, 1-ին հարկի պատուհանները: Եթե կառույցը շարունակի վեր բարձրանալ, ապա լուսավորությունից կզրկվի նաև վերևի հարկը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ