26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հին ընկերների «Նոր սկիզբը»

Օրեր առաջ ՀՅԴ-ը հրապարակեց համամասնական ցուցակը: Եթե համեմատենք նախորդ խորհրդարանական ընտրությունների ցուցակների հետ` նախ նկատենք, որ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններում այն գլխավորում էր Վահան Հովհաննիսյան-Արմեն Ռուստամյան-Արտյուշ Շահբազյան եռյակը: Լուսահոգի Վահան Հովհաննիսյանն այն ժամանակ խմբակցության ղեկավարն էր: Ներկայումս ցուցակը գլխավորում է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ցուցակի հաջորդ հորիզոնականները զբաղեցնում են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Եթե Արմեն Ռուստամյանը հայտնի է իր երկարամյա պատգամավորական գործունեությամբ, ապա Աղվան Վարդանյանը գրական և լրագրողական գործունեությունից է եկել քաղաքականություն: Նա եղել է ԱԺ պատգամավոր, սոցապնախարար: Իսկ նախարար Դավիթ Լոքյանը մախկինում եղել է գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարար, պատգամավորական գործունեության հարուստ փորձ էլ ունի` հեռավոր 2000-ականներին լծվել էր հանրահայտ «մազութի գործի» բացահայտմանը, որում մեղադրում էր 90-ականների իշխանություններին:

Ցուցակի առաջին տասնյակում ինչպես նախորդ անգամ, այնպես էլ հիմա կարելի է տեսնել Արծվիկ Մինասյանին, ով հիմա Բնապահպանության նախարարն է, Արմեն Բաբայանին, ով խմբակցության անդամ է: Առաջին տասնյակում է նաև պատգամավոր Միքայել Մանուկյանը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ևս ներկայացուցչական ցուցակում է: Այ, Արտյուշ Շահբազյանն այս անգամ բավական հետին տեղերում է հայտնվել: 3-րդ տասնյակում է նաև Կարեն Շախմուրադյանը, ով խմբակցության անդամ է:

2012-ի ցուցակը կազմված էր 85 հոգուց, իսկ հիմա «Դաշնակցությունը» ներկայացրել է 170 հոգանոց համապետական ցուցակ, թեկնածուներից 150-ը ընդգրկված են նաև տարածքային ցուցակներում, նրանցից 45-ը անկուսակցական են։ Արմավիրի տարածքային ցուցակում պատգամավորության տեղի համար կպայքարի նաև Դաշնակցության համապետական ցուցակում ընդգրկված Արծվիկ Մինասյանը։ Բնապահպանության նախարարը կգլխավորի նաև Արմավիրի նախընտրական շտաբը: Դաշնակցական մյուս տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն էլ կզբաղեցնի Երևանի թիվ 1 ընտրատարածքի շտաբի պետի պաշտոնը։

Ի դեպ, Դաշնակցության համապետական ու տարածքային ցուցակում չի ընդգրկվել ՀՅԴ բյուրոյի կարկառուն ներկայացուցիչ, ՀՀՇ իշխանության օրոք բանտարկված Հրանտ Մարգարյանը։

Քաղաքագետները ՀՅԴ-ի ցուցակն անսպասելի չեն որակել:

«Դաշնակցությունն այն սակավաթիվ կուսակցություններից է, որոնք մասնակցում են ընտրություններին, և հավանաբար միակը, որն ունի գաղափարախոսություն: Այստեղ բանը նույնիսկ ծրագրի մեջ չէ, խոսքը նրա մասին չէ, թե ինչ է գրված թղթի վրա, Դաշնակցությունը, հավանաբար, միակ կուսակցությունն է, որն անհատականացված չէ, Դաշնակցությունն ունի հեղինակության համապատասխան շլեյֆ, որն ավելի քան 100 տարեկան է, և կա որոշակի գաղափարախոսական բլոկ: Այդ առումով ՀՅԴ-ն ունի բավական ստանդարտ էլեկտորատ՝ մարդիկ քվեարկում են ոչ թե անձնավորությունների, այլ հեղինակության, գաղափարախոսական համալիրի համար»,-ՀՅԴ-ի շանսերի մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

ՀՅԴ-ն ընտրություններին է գնում «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով: Նախորդ կարգախոսն էր «Ազատություն, Արդարություն, Դաշնակցություն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ