20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Գնդապետ Բուդաղյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

ՊՆ Ասկերանի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը չի ընդունել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հայկ Ալումյանը: Բուդաղյանը մեղադրվում է  ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ “Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը”:

Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: 

Արտակ Բուդաղյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ եղբորից՝ Ավետիք Բուդաղյանից, տեղեկանալով  Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում նրան ծեծելու մասին,  մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է արել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների հասցեին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ