10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՕԵԿ-ում որոշել են

Այսօր տեղի է ունեցել “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Քաղաքական խորհուրդը նախ քննարկել է “Օրինաց երկիր” կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Որոշվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կուսակցության կազմակերպչական աշխատանքների պատասխանատու նշանակել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին:

Այնուհետև քննարկվել են Ազգային ժողովի աշնանային և գարնանային նստաշրջաններում “Օրինաց երկիր” խմբակցության գործունեության արդյունքներով պայմանավորված հարցեր: Արձանագրվել է, որ 2012թ. Խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ “Օրինաց երկիր” խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 20-ից ավելի օրենքի նախագծեր, որոնց մի մասը ընդունվել են, իսկ մյուսները քննարկումների փուլում են: Քաղաքական խորհուրդը դրական է գնահատել խմբակցության աշխատանքները:

Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ վարչության անդամ Անուշավան Այվազյանի թեկնածությունն Ավագ Հակոբյանի փոխարեն, ով ավելի վաղ ՕԵԿ քաղխորհրդի որոշումով հետ էր կանչվել Քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնից:

Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ