10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աուրելիա Գրիգորիուն չի պատրաստվում ներողություն խնդրել. ավելին, մեղադրում է

Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն չի պատրստվում ներողություն խնդրել հայ ժողովրդից իր բարձրացրած սկանդալի համար: Այս մասին նա հայտարարել է Մոլդովայում լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ ինքն ընդամենն արտահայտել է օմբուդսմենի իր տեսակետը: Ավելին ”անկաշառ” փաստաբանը հայտարարել է, որ մնում է իր կարծիքին:

”Ես չեմ զղջում իմ ասածների համար: Ես չէի ենթադրում, որ նման ոչ ադեկվատ արձագանք կգնտի իմ հայտարարությունը”,-ասել է նա` հավելելով, որ նման սկանդալը հրահրել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: 

Հիշեցնենք, որ օմբուդսմենը Ազգային ժողովում կայացած ”Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում” թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ ասել էր.

”Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”:

Նա նաև նշել էր, որ Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերն, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է: Խորհրդաժողովի մի շարք մասնակիցներ ծափահարեցին նրա այս ելույթին:

Ապա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխան էր տվել` ասելով. 

”Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն”: 

Ապա արդեն Մոլդովայի ՍԴ անդամ Վիկտոր Պոպան նշել էր, որ Մոլդովայի իշխանությունները ցավում են կատարվածի համար և կպարզեն, թե ինչու է կինը նման հայտարարությամբ հանդես եկել:

Մոլդովայի մյուս պաշտոնյաները ևս ցավ էին հայտնել այս հայտարարության համար: Հայտնվեցին նաև լուսանկարներ, որոնք ապացուցում էին օմբուդսմենի սերը Ադրբեջանի նկատմամբ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ