Փոխանակ հարևանների գրպանները նայեն. տոլմա բառի ծագումնաբանությունը /վիդեո/
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայերը տոլմա պատրաստում են դեռ բնապաշտական ժամանակաշրջանից:
Նրան վրդովվեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած այն հայտարարությունը, որ տոլման իրենց ազգային կերակուրն է և բառը հենց ադրբեջանական ծագմամբ է. “Ալիևը իր հայտարարության մեջ նշել է, թե գնացեք հարցրեք որևէ հայի չի իմանա տոլմա բառի նշանակությունը”:
Henaran.am-ը փորձեց պարզել մեր սիրելի ավանդական կերակրատեսակի անվանման ծագումնաբանությունը.”Տոլման տոլի բառից է, տոլի խաղողի վազ է նշանակում: Տոլմա նշանակում է խաղողածին՝ խաղողից ծնված”,-պարզաբանեց Սեդրակ Մամուլյանը:
Սեդրակ մամուլյանը խորհուրդ է տալիս ադրբեջանցիների.”Փոխանակ հարևանների գրպանները նայեն կամ խոհանոցները թող մի քիչ համբերեն՝ մեր բնությունը այնպիսին է, որ իրենց էլ կարող է նեշնչել”:
Սեդրակ Մամուլյանը ներկայացրեց նաև տոլմայի պատրաստման ամենահին բաղադրատոմսը. “Նախնականը պատրաստել են ծեծած մսով, բոլորը կարծում են թե կտրատած, բայց այդպես չի: Ամենահին տարբերակը պահպանվել է Սյունիքում”,-բացատրեց խոհարարը:
Հիշեցնենք, որ վաղը հուլիսի 10-ին Սարդարապատում կկայանա տոլմայի փառատոնը, որին կմասնակցեն նաև օտարերկրյա խոհարարներ:
Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում: