10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես ուղղակի չէի կարող նման լարվածության դիմանալ

Ֆեյսբուքյան իր էջում օգտատեր Ալեքսան Մակասյանը ներկայացրել է Վանո Սիրադեղյանի խոսքերը ընկերության մասին:

”Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ կյանքիս որոշ փուլերում կորցնում էի հին ընկերներիս: Իհարկե, վատ է մոռանալ հին ընկերներին, սակայն այդ առումով ես իմ տեսությունն ունեմ, որի իմաստը հետեւյալն է. երբ բարձրանում ես սոցիալական տեսանկյունից, այն մարդկանց քանակը, որոնց հետ շփվում ես, բնականաբար, աճում է: Սակայն իմ տեսակի մարդու շփման էներգիան սահմանափակ է:

Շարժման սկզբում ես դեմքով շուրջ 20 000 մարդ էի ճանաչում: Անուններով` մի քանի հարյուր, սակայն նման կերպ երկար չէր կարող շարունակվել: Այդ ժամանակահատվածում ես մոռացա կամ ինձանից հեռու գնացին իմ մանկության ընկերները, համակուրսեցիները: Ես ուղղակի չէի կարող նման լարվածության դիմանալ: Ժամանակին գրական շրջապատի ընկերներս երկրորդ պլան մղեցին մանկությանս ընկերներին, իսկ Շարժման տարիներին` Շարժման ընկերները ետ մղեցին գրող-ընկերներիս: 

Այո, ես այդ մարդկանց իմ ընկերներ եմ համարում, սակայն ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս եւ ինքս նախագահին ընկեր չեմ համարում, քանի որ ”նախագահ” հասկացությունը շատ բարձր է: Ժողովրդի կողմից ընտրված նախագահը պետք է դադարի ընկեր, եղբայր, տեքր լինել… Իսկ մնացածների հետ մենք ընկերներ ենք, եւ ես ուզում եմ հուսալ, որ ոչ մեկս մինչ օրս չի փոշմանել այդ ընկերության մասին”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ