10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի առջև պահանջ չի դրվել Եվրասիական միությանը միանալու

”Հայաստանի առջև պահանջ չի դրվել Եվրասիական միությանը միանալու: Կան գործընթացներ, բանակցություններ, բայց կտրուկ պահանջ՝ որ կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեզ հետ չեք, չի դրվել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

  ”Պարզ է, որ և Եվրասիական միության և Եվրոպական Միության հետ կարելի է ազատ առևտրի հարաբերությունների հասնել: Բայց եթե նրանցից մեկի հետ մաքսային միության հարաբերությունների մեջ մտնենք, այն կբացառի մյուսի հետ ոչ միայն մաքսային միությունը, այլ նաև ազատ առևտրի հնարավորությունը”,-նկատեց Մանոյանը:

Սակայն, նրա խոսքով, եթե Հայաստանը որոշի միանալ Ասոցոցման համաձայնագրին, ապա ազգային անվտանգության խնդիրները և ԼՂՀ-ի հետ կապված հարցերի պատասխանները պետք է տա Եվրասիական միության մեջ գլխավոր պատասխանատվություն ստանձնած պետությունը, որպեսզի Հայաստանը կողմնորոշվի:

Մանոյանը վստահ է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելը չի անդրադառնա Հայաստանի՝ Եվրասիական միության հարցի շուրջ դիրքորոշման վրա:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ