05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սկսել “ծակուծուկերից”

Այսօր՝ հուլիսի 9-ին Երևանում  կայացավ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

ԱԱԽ նախագահ Արթուր բաղդասարյանը իր խոսքում նշեց, որ այսօր Հայաստանի հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, սակայն հարկավոր է վիթխարի օրենսդրական աշխատանք, որ “կարողանանք այնպես անել, որ այդ իրավունքների մեջ քիչ լինեն ծակուծուկերը”: ԱԱԽ քարտուղարի դիտարկմամբ` այդ “ծակուծուկերը պատճառ են դառնում, որ օրենսդրորեն մարդու իրավունքները պաշտպանելու փոխարեն՝ ոտնահարվում են’:

ԱԱԽ նախագահը նշեց նաև, որ այս հանձնաժողովը դառնալու է մի օղակ որտեղ քննության կդրվեն բազմաթիվ կարևոր հասարակական խնդիրներ, մասնավոր խնդիրները հիմնակնում ՄԻՊ-ի գործն է. “Ձեռնամուխ ենք լինելու կատարել դիտարկումներ մարդու իրավունքների պաշտպանի ծավալած գործնեությաունը պետական ոլորտներում”,-ասաց նա:

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան՝  Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ այս հանձնաժողվի հետ ինքը մեծ ակնկալիքներ ունի:

“Ազզգային անվտանգության խորհրդի կողմից ընդունվել է մի ռազմավարություն, որը լավ հենք է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակրի գործնեության համար”,-փաստեց Կարեն Անդրեասյանը:

Մանրամասնելով “Օմբուցմեն” բառի նշանակությունը Կարեն Անդրեասյանը եզրակացրեց. “Օմբուցմեն բառը թարգմանաբար նշանակում է՝ միջնորդ մարդ, միջնորդ աշխատելու համար հասարակության տարբեր շերտերի միջև: Միջնորդ ես դառնում սոցիալական տարբեր շերտերի միջև, բայց էլի  մարդիկ շարունակում են դժգոհել, ասելով որ կան հարյուրավոր խնդիրներ, որոնք հիասթափեցնող են”,-նշեց Կարեն Անդրեասյանը հավելելով, որ կիսաքայլերով առաջ գնալը  մարդու իրավունքների պաշտպանության մեջ դա սխալ է, վրդովեցուցիչ և մենք դրա իրավունքը չունենք” կիսաքայլ է ունենալ դատարանի գեղեցիկ շենք, բայց այդ շենքում իրականացվի անարդարություն”,- հավելեց ՄԻՊ-ը:

Հայաստանում եվրախորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկը գնահատելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ արված աշխատանքները ` մասնավորապես նկատեց.

“Երկար սպասված մարդու իրավունքների պաշտպանությունը դառնալու է քաղաքական փաստաթուղթ այս երկրի համար: Ես մասնավորապես խրախուսված եմ այն հանագամնանքով , որ կա հստակ համագործակցություն մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև “:

Քննարկման մասնակիցները հույս հայտնեցին, որ մեր երկրում մարդու իրավունքների ոլորտում առաջընթաց կապահովվի անպայման, քանի որ ներկայացված ծրագրի մի շարք դրույթներ ապահովվում են դրա ընթացքը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ