19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դատախազին լսում ես, մեզ չէ …ամբաստանյալը հունից դուրս եկավ /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  ԱԻՄ  նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությանը:

Անցած նիստում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Ավետիսյանը ներկայացրեց մի քանի միջնորդություններ՝ ամբաստանյալներին ենթարկել փորձագիտական՝ դատաձգաբանական, դատահետքաբանական եւ այլ փորձաքննությունների:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ կողմերին ժամանակ էր պետք միջնորդությունները քննարկելու եւ տեսակետ ներակայացնելու համար:

Հուլիսի 9-ի դատական նիստում դատավոր Գագիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ տուժող Պարույր Հայրիկյանը քաղհայց է ներկայացրել ամբաստանյալների դեմ եւ անցավ միջնորդությունների քննարկմանը:

Քննչական փորձարարության միջնորդության քննարկման ժամանակ հունից դուրս եկավ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը: Նա դատավորին մեղադրեց, թե ինչու իր տեսակետը հաշվի չի առնում: “Դատախազին լսում ես, մեզ չէ, բա չիմանանք, ոնց ա դեպքը եղել, ոնց ա կրակվել, որ տուժել ա”,-ասաց Պողոսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ