12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

35 ամյա կինը կախվել է պարտքերի պատճառով

shamshyan.com լրատվական կայքը տեղեկացնում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Էդգար Դանիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում  հուլիսի 6-ին, Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:00-ի սահմաններում քաղաքացիներն ահազանգել են ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ Սողոմոն Տարոնցի 1 հասցեում գտնվող «Կակաչ» հանրակացարանի շենքում իր բնակարանում հայտնաբերվել է միջանցքում կախված բնակարանատիրոջ՝ 35-ամյա Ա. Ո.-ի դին: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վարդան Մկրտչյանի գլխավորությամբ, ինչպես նաև քննիչ Է. Դանիելյանի գլխավորությամբ նշված տանը հայտնաբերել են կնոջ դին և ցուցակներ, որով պարզվել , որ նա ունի կուտակված պարտքեր, որոնք չի կարողացել մարել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նա ամուսնացած էր, ուներ 2 երեխա և առավոտյան երեխաներին տարել է Բագրատունյաց պողոտայում գտնվող իր մոր տուն, որից հետո վերադարձել է հանրակացարան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ