09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հոգնած ազգ ենք դարձել…

”Մարդու համար, որ ընտելանում է իր կերակրին, ընտանիքին, շրջապատին, միշտ թարմության կարիք կա, նա ունի նոր տպավորությունների կարիք”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Այս պատճառով էլ մարդիկ պետք է տարվա մեջ գոնե մեկ անգամ գնան հանգստանալու:

Սոցիոլոգի խոսքով` նախկինյում հայերի 60%-ը գնում էր հանգստանալու, գնում էին Ղրիմ, Մերձբալթյան երկրներ, ՌԴ: ”Շնորհակալություն պետք է հայտնել Սև ծովին, որ հայ տղամարդկանց տղամարդ դարձրեց նախքան ամուսնանալը”,-նկատեց նա: Այժմ հայերի միայն 15%-ն է գնում հանգստի, քանի որ ընտանիքների 80%-ը միայն մի կերպ կարողանում է օրվա սնունդ ապահովել:

Հայերը հիմնականում սիրում են հանգստանալ Վրաստանում, Անթալիայում, Ղրիմում, ՌԴ-ում և Կիպրոսում: Ադինեկյանը հայտնեց, որ նախորդ տարի Վրաստանում է մեկնել մոտ 150 հազար հայ, իսկ մոտ 200 հազար հայ` Եգիպտոս, Անթալիա և այլ երկրներ:

”Հայերը չեն կարողանում վերականգնել իրենս ռեսուրսները, չեն գնում հանգստի, հոգնած ազգ ենք դարձել”,-շեշտեց Ադիբեկյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` հոգեբան Աննա Բադալյանը հավելեց, որ մարդուն հանգիստ անհրաժեշտ է, քանի որ նրա տեսալսողական ընկալումները պետք է փոխվեն, և քանի որ արգալափակվում է  նրա աշխատելու ուանկությունը:  Հանգստի տեսակը` պասիվ, թե ակտիվ, կախված է անձի տեսակից: Մեզ մոտ, նրա խոսքով, վերջին ժամանակներում ակտիվորեն զարգացել է արշավային ակումբը: 

Իսկ, սոցիոլոգի ներկայացմամբ, ”հայերի սիրած հանգիստն է` գնանք բնության գիրկը, ոչխար խորովենք, հնարավոր է մի քիչ էլ պարեն, բայց երբեք չեն երգում”:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ