09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս տարի տոլմայի երկարության մրցույթ կլինի

 Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, Երիտասարդություն ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչյանը, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը, Ոսկե Ծիրան կինոփառատոնի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին տոլմայի փառատոնի և «Ոսկե ծիրան կինոփառատոնի համագործակցության մասին:

“Փառատոնը նշվելու է այս տարի երրորդ անգամ, գաղափարները իրականություն են դարձել Ադրբեջանի կողմից տոլման ազգայնացնելու խոսակցություններից հետո”,-ասաց Սեդրակ Մամուլյանը:

”Ոսկե ծիրան” կինոփառատոնի և տոլմայի փառատոնի համագործակցությունը սկսվել հենց առաջին փառատոնից, քանի որ սա շատ լավ առիթ է և հնարավորություն փառատոնի հյուրերին ցույց տալու մեր ավանդական կերակուրը: Աշխարի 50-60 երկրի ներկայացուցիչներ այդ օրը հնարավորություն են ունենում համտեսել հայերի ավանդական ուտեստը:

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը կարևորեց այս միջոցառումները Սարդարապատում անցկացնելու խորհուրդը. “Քանի որ հայ ժողովրդի համար կարևորագույն հաղթանակի վայրում մենք կարողանում ենք տոնել նաև կերակրատեսակի հաղթանակը”:

Տոլմայի տարբեր տարատեսակներ կան, լցոնած բանջարեղենով, կամ երբ գերակշռում է միսը: Սվետլաննա Պողոսյանը նշեց, որ  տոլմայի այնքան  տարատեսակներ կան, որ դրանք  նույնպես բաժանվում են ըստ տոնի կամ սգո արարողության: Պասուց տոլմաների տարբեր տարատեսակներ կան սկսած բրնձով տոլմայից մինչև տեղայնացված բանջարեղենների և ընդեղենների ավելացում:

Գևորգ Մկրտչյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը համագործակցում է անգամ ազգային փոքրամասնությունների նմանատիպ ծրագրերին, սակայն այս տարի առաջին անգամ են միավորվում տոլմայի փառատոնին:

Սեդրակ Մամուլյանը  փաստեց, որ  տոլմայի բազմաթիվ հետաքրքիր տեսակներ կան և փառատոնն էլ իր հերթին  հնարավորություն է տալիս ներկայացնել բազմաբնույթ տեսակներ, անցած տարի ներկայացվել են տոլմայի 60-ից ավելի տարատեսակներ, օրինակ տոլմա դդմի ծաղիկի մեջ կամ խորոված տոլմա: Այս տարի լինելու է ամենաերկար փաթաթված տոլման:

Հանրապետության գլխավոր խոհարարը կարծում է,որ  հետագայում գուցե այդ տոլմանները ներկայացվեն համապատասխան կառույցների գրանցելու համար: Այս տարի փառատոնի բացումը լինելու է տիպիկ ազգային կոլորիտի մեջ: Անվանակարգերը լինելու են երեքը՝ լավագույն համ, լավագույն տեսք և լավգույն մտահաղացում:

Լինելու է նաև չեմպիոնի անվանակարգը, որում կհամատեղվի նշված երեք անվանակարգերի պահանջները: Կլինի նաև հանդիսատեսի համակրանք անվանակարգ:

Սեդրակ Մամուլյանը տեղեկացրեց նաև, որ մասնակցելու համար վճար չկա, սակայն տոլման լինելու է վճարովի, գները ամենայն հավանակլանությամբ կլինեն մատչելի և կորոշվեն տեղում.”Սա որոշվեց անցած տարվանից հետո, քանի որ անվճար ուտելիքի համար աղմուկ է բարձրանում: Բայց ես չեմ մեղադրում մեր ժողովրդին”,-հավելեց Սեդրակ Մամուլյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ