ՀԱԿ-ը հաստատեց հանձնաժողովների ղեկավար կազմերը
Հուլիսի 6-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նիստի ընթացքում փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ 2013թ. ամառային նստաշրջանի, ինչպես նաեւ ԵՄ ներկայացուցիչների հետ ասոցացման պայմանագրի նախաստորագրման շուրջ տեղի ունեցած քննարկումների, իսկ փոխնախագահ Արամ Մանուկյանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի հետ համատեղ Գյումրիում, Վանաձորում եւ Աբովյանում անցկացված երիտասարդական սեմինարների վերաբերյալ:
Վարչությունը հաստատել է կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը: Մասնավորապես`
Գագիկ Ջհանգիրյանին` իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ
Վահագն Խաչատրյանին` տնտեսական եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ
Արման Մուսինյանին` տեղեկատվական-վերլուծական հանձնաժողովի նախագահ, Եվա Ադամյանին` քարտուղար
Վլադիմիր Կարապետյանին` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Ավետիս Ավագյանին` տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովի նախագահ, Նունե Վարտունուն` քարտուղար
Արշակ Բանուչյանին` կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի նախագահ, Սամվել Կարաբեկյանին`քարտուղար
Արեգ Գեւորգյանին` հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ
Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ հանձնաժողովների կանոնակարգերը եւ գործառույթները, տարածքային ժողովներ անցկացնելու ժամանակացույցը եւ կուսակցության բյուջեի պարտադիր ծախսերը:
Կուսակցությունը վերջին քաղաքական իրադարձությունների առնչությամբ ընդունել է հայտարարություն: