09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որ գեներալը մի բան ասի, ոնց կարող է` զինվորը համամիտ չլինի… /վիդեո/

Տեր Թովմա քահանա Անդրեասյանը չի կարծում, որ օֆշորային պատմությունից հետո, որին կապում էին նաև Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ սրբազան Կճոյանի անունը, հոգևորականի կերպարի անկում է եղել:

”Հոգևորականի կերպարի անկում չեղավ, այդպիսի բաներ դարերի ընթացքում միշտ էլ եղել են, քրիստոնեությունն ինչ գոյություն ունի, դարերի ընթացքում միշտ փորձություններ են եղել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինս մեջբերս հայտնի խոսքերը` ”սատանան պատերազմում է Աստծո դեմ, և այդ պատերազմի դաշտը մարդու հոգին է”:

Բացի այդ Տեր հայրը նկատեց, որ համացանցային լրատվության անկում է եղել, ”ինտերներտում ինչ հերյուրանք ասես կարող են հորինել ու եթեր տալ”,-շեշտեց նա` հավելելով, որ եկեղեցին միշտ էլ կարողացել է պայքար նման փորձությունների դեմ ու հաղթող դուրս գալ:

Հարցին, թե չի կարծում, որ ընդհանրապես հոգևորականի սխալ պահվածքը կարող է նրա իմիջի վրա ազդել, որ հոգևորականը կկորցնի մարդկանց վստահությունը, Տեր հայրն ասաց, որ հոգևորականն, իհարկե, սխալ պահվածք չպիտի ունենա, սակայն նա էլ է մարդ, և նա էլ կարող է սխալվել: Այս դեպքում արդեն անհատը պետք է հասկանա, որ հոգևորականիշն ամեն դեպքում ծառայում է Աստծուն և պետք չէ նրան հարվածել:

 ”Իրար կծոտող շների ենք վերածվել”,-նեց նա` հավելելով, որ մարդկանց հակրավոր է մի բան լինի, որ սկսկեն աղմուկ բարձրացնել:

Անդարադառնալով մասնավորապես օֆորային սկանդալին`  Տեր Թովմա քահանա Անդրեասյանն ասաց, որ Արշակ Սրբազանն արդեն իսկ այս մասին ներկայացրել է հոգևորականների տեսակետը, որին ինքը ևս համաձայն է:

”Որ գեներալը մի բան ասի, ոնց կարող է զինվորը համամիտ չլինի, ես եկեղեցու զինվորն եմ”,-հավելեց նա:

Հոգևորականները սպասում են այդ գործի նախաքննության ավարտին:

Իսկ արդյոք այս դեպքում հասարակությունը պիտի բարձրացներ աղմուկ, դիտեք` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ