09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վաճառել է Հայաստանը

Վերջին օրերին որոշ ռուսամետներ և ԿԳԲ-ի գործակալներ ստանձնել են Ռուսաստանի փաստաբանի դերը:Նրանք ամեն ինչ անում են`արդարացնելու Ռուսաստանի հակահայ գործարքները:Չեմ ուզում անդրադառնալ այն անհեթեթություններին,ինչ այդ ռուսամետների կողմից գրվում է մամուլում:Բոլորս էլ դա գիտենք:ՈՒղղակի ցանկանում եմ մի պարզաբանում անել:Ըստ էության`Ռուսաստանն Ադրբեջանին ոչ թե 1միլիարդի զենք է վաճառել,այլ այդ 1 միլիարդի դիմաց վաճառել է Հայաստանին ռազմական հարված հասցնելու իրավունքը:Միայն հիմարը կկարծի թե Ալիևը 1 միլիարդի դիմաց կարող է զենք գնել`առանց Հայաստանի դեմ պատերազմ սկսելու ԻՐԱՎՈՒՆՔԻ:Իրականում անիմաստ է այդքան հարձակողական զենք գնել,եթե չի թույլատրվելու օգտագործել այն, Հայաստանի դեմ սպասվող պատերազմում:Գնված ամբողջ սպառազինությունը հարձակողական բնույթի է:Չեմ կարծում,թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Վրաստանի,Իրանի կամ առավել ևս Թուրքիայի ու հենց նույն Ռուսաստանի վրա:Նորից կրկնեմ,Ալիևը կարող էր,ինչպես նախկինում,տարբեր այլ երկրներից սպառազինություն գնել,բայց այդ դեպքում Ռուսաստանը կսպառնար ու թույլ չեր տա Ադրբեջանին պատերազմ սկսել:ԱՅ ԱՅՍ ՄԱՍԻՆ Է,ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՌՈՒՍԱՄԵՏՆԵՐՆ ՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ԽՈՍԵԼ:Ի ՎԵՐՋՈ,ԲԻԶՆԵՍ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՐԿԻՐԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՃԱՌԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ,ԱՅԼԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ:

Ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ