26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հովիկ Աբրահամյանին ու Գագիկ Խաչատրյանին հրավիրելու ենք, որ գլխավորեն այդ հանձնաժողովը»

«Ինչպե՞ս կարող է «Հանրապետական» կուսկացությունը լինի մեծամասնություն, եթե նա լինի մեծամասնություն, նշանակում է, մարդիկ քվեարկում են ՀՀԿ-ի օգտին: Իսկ եթե այդպես է, նշանակում է իրենք շարունակում են իրենց դատապարտել ապրելու այն իրավիճակում, որից ամեն օր փողոցներում, մայթերում տարբեր միջոցառումների ժամանակ բողոքում են»,-այսօր նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես են հասնելու իրենց նպատակներին, եթե կրկին «Հանրապետականը» ստանա մեծամասնություն խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Նա հավելեց, որ այն հանրությունը, որ փոփոխություն է ուզում, ունի շանս` գնալ և քվեարկել իրենց դաշինքի օգտին:

Իսկ հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ իրենք իշխանության գալու դեպքում չեն թալանելու, Ն. Փաշինյանը կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ ստեղծվեց խորհուրդ, հիմա ասեմ` ոնց ենք երաշխավորելու, որ փայ չենք մտնելու, նրանց հրավիրելու ենք, որ գլխավորեն այդ կոռուպցիոն խորհուրդը մեր իշխանության ժամանակ, այ այդպիսի երաշխիքներ»: Էդմոն Մարուքյանը հավելեց, որ այնպես են անելու, որ մարդկային գործոնը հնարավորինս նվազեցվի, իսկ օրենքի առջև բոլորը հավասար լինեն ու իմանան, որ անխուսափելիորեն պատժվելու են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ