22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Նավթահղփացածության մտավոր հետևանքները…

”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մոլդովայի փաստաբանի կողմից ՀՀ ԱԺ-ում արված խայտառակ հայտարարությանը:

”Մի՛ հայհոյեք այդ կնոջը, խնդրում եմ ձեզ: Առուծախի ենթակա իր ողջ էությամբ ու խոսքով հանդերձ, նրան Հայաստանի խորհրդարանից ճանապարհել են խիստ բացատրություններով, բայց բավականաչափ հարգանքով ու տակտի մեջ: Ի տարբերություն մեր հարևանների, ովքեր կենդանական ձայներ ու ոհմակային աղմուկ էին հանում Բաքվում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ: Բոլորն էլ ամեն ինչ շատ լավ տեսնում են. թե՛ նավթահղփացածության մտավոր հետևանքները, թե՛ խիստ, բայց քաղաքակիրթ վերաբերմունքը: Մի՛ հայհոյեք այդ կնոջը. ամեն ոք ունի ապաշխարելու իրավունք: 
Սպասենք մեղայականով համեմված նրա հուշերին: Կարծում եմ՝ շատ չի ուշանա”,-գրել է պատգամավորը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ