26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գալիս է Հովիկ Աբրահամյանի ժամանակը. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնության չեկած, կամ նրան համաձայնությունները խախտելու մեջ մեղադրող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքի և իրենց պայմանավորվածությունների հարցում խոչընդոտ հարուցողը եղել է Հովիկ Աբրահամյանը, որը մեծ ազդեցություն ունի «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող զարգացումների վրա:

Այն, որ Հովիկ Աբրահամյանը կարող էր մասնավորապես Սոցիալ-դեմոկրատ հնչակյանների հանդեպ ունենալ նման անբարյացկամ վերաբերմունք և Ծառուկյանին հորդորեր չվերցնել նրանց դաշինք, ունի հիմքեր: Բանն այն է, որ Ս ոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի, ըստ էության, քաղաքական հենարանն էր, իսկ Նարեկ Գալստյանը նրա օգնականը: Իսկ Հովիկ Աբրահամյանը, ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանին դիտարկել է իր հիմնական մրցակիցներից մեկը, եթե ոչ հիմնականը:

Եվ այս առումով, իհարկե, պարզ է տրամաբանությունը, որ Աբրահամյանը կխոչընդոտեր «Ծառուկյան» դաշինքում Սոցիալ-դեմոկրատ հնչակյանների ներկայությանը: Մյուս կողմից, ինքնին այս ներկայությունը տարօրինակ էր, նկատի ունենալով այն, որ Տիգրան Սարգսյանն իր վարչապետության ընթացքում հանդես էր գալիս օլիգարխիայի դեմ պայքարի հայտարարություններով, ինչն էլ պատճառ էր դարձել, որ օլիգարխ Գագիկ Ծառուկյանն իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քննադատության հիմնական թիրախ դարձներ Տիգրան Սարգսյանին: Այդ ամենը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ և ըստ այդմ ինքնին զարմանալի էր, որ Տիգրան Սարգսյանի օլիգոպոլիաների և մոնոպոլիաների դեմ պայքարի հենարան հանդիսացող ուժը կարող էր միանալ «Ծառուկյան» դաշինքին:

Թեև Հայաստանի քաղաքական դաշտում, իհարկե, հնարավոր է ամեն ինչ, և մարդիկ կարող են պետության և ազգի շահերով բացատրել իրենց մեկը մեկից տրամագծորեն տարբեր քայլերը, այսօր որևէ մեկին մեղմ ասած քննադատելն ու հետո այդ նույն մարդկանց պետության և ազգի փրկիչ հռչակելը: Սա Հայաստանն է և վերջ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, որը հենց այս հարաբերությունների, ըստ էության քաղաքական համակարգի այս ավերակային տրամաբանության վրա էլ կառավարել է իր նախագահության շրջանում և պատրաստվում է նաև լուծել հետագա իշխանության հարցը: Իսկ այդ հարցերը լուծելու համար անհրաժեշտ են մի քանի կարևոր բաղադրիչներ, որոնցից մեկն էլ ստվերային ինտրիգների գործոնն է:

Նախորդ ութնամյակում կամ ավարտվող տասնամյակում դա Ռոբերտ Քոչարյանն էր և քաղաքական զարգացումների այսպես ասած անտեսանելի ձեռքը՝ Քոչարյանի ձեռքն էր: Այդ ժամանակաշրջանը մոտենում է ավարտին և ըստ երևույթին նոր ժամանակաշրջանի և նոր իրավիճակի համար ստվերային, անտեսանելի ձեռքի էֆեկտը կապահովի Հովիկ Աբրահամյանը և ամենուր կարձանագրվեն նրա «ականջները»: Արդեն իսկ նկատելի է այս տեխնոլոգիայի ծավալման միտումը:

Այդ տեսանկյունից, 2017 թվականի ընտրություններով Ռոբերտ Քոչարյանն ըստ էության «կավարտի» իր դերակատարումը, ի վերջո հնարավոր չէ այդ գործոնը խաղարկել մեկ տասնամյակից ավելի: Հիմա գալիս է ըստ երևույթին Հովիկ Աբրահամյանի ստվերային դերակատարման տասնամյակը, երբ հասարակական-քաղաքական գործընթացի մասնակիցները կբաժանվեն երկու մասի՝ նրանք, որոնք ամենուր մատնացույց են անում Հովիկ Աբրահամյանի հետքը, և նրանք, որոնք ի պատասխան դրա հերքում են այդ հետքին որևէ առնչություն ունենալը: Հենց այդպես էլ ըստ երևույթին կապրի, կամ ավելի շուտ կգոյատևի Հայաստանը հաջորդ տասնամյակում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ